1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Կենտրոնական բաժնում արձանագրված գողություններ են բացահայտվել

22.02.2020 12:20 Գողություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնում արձանագրված գողություններ են բացահայտվել

Փետրվարի 21-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացու ուսապարկից դրամապանակը գողանալու վերաբերյալ հաղորդում է ստացվել։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 29-ամյա մի տղամարդ, որը ժամը 18.30-ին Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Փետրվարի 21-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Վարդանանց փողոցից բերման են ենթարկել 26-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 20-ին, ժամը 04.00-ին, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, Նորք-Մարաշի 5-րդ փողոցում կայանված «ԿԻԱ» ավտոմեքենայից գողացել է ձայնարկիչն ու առջևի և հետևի լուսարձակները:
Պարզվել է նաև, որ տղամարդը փետրվարի 20-ին, ժամը 05.30-ին, նույն եղանակով գողացել է Արմենակյան փողոցում կայանված մեկ այլ «ԿԻԱ» ավտոմեքենայի ձայնարկիչը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: