ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին

21.10.2019 14:18 Գողություն

Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 16-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Ադանայի փողոցի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերին Բագրատունյաց փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում կայանված «Ֆոլքսվագենի» բաց բեռնախցիկից գողացել է երեք անվադող:
Հետագա միջոցառումների արդյունքում տղամարդը նաև խոստովանել է, որ օգոստոսին նույն խաչմերուկում կայանված «ԳԱԶ-31-ի» սրահից գողացել է շարժիչի յուղ և ֆիլտր, հոկտեմբերի 14-ին՝ Բագրատունյաց փողոցում կայանված «ՎԱԶ-2107-ի» սրահից՝ չորս անվադող, իսկ հոկտեմբերի 6-ին՝ նույն փողոցում կայանված «ՎԱԶ-2110» մեքենայի սրահից՝ գործիքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: