Գողության համար հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
 
                                            Փետրվարի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին նախաքննական մարմնից գրություն է ստացվել, որ ժամը 16.00-ին իրենց է ներկայացել Հակոբ Մ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					