1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատանու և ընկերների գիշերային այցերը կանխվեցին

25.10.2019 12:30 Գողություն

Հոկտեմբերի 24-ին, ժամը 07.14-ին, ոստիկանություն է զանգահարել մի ՍՊԸ աշխատակից և հայտնել, որ Մոսկովյան փողոցում գտնվող իրենց գրասենյակից կատարել են գողություն: Մեկ րոպե անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Թումանյան և Փարպեցու փողոցների հարակից տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Բուզանդի փողոցի բնակիչ 16-ամյա մի պատանու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից չորս րոպե առաջ պատանին մի խումբ անձանց հետ կոտրել է մուտքի դռան ապակին և գրասենյակից գողացել դյուրակիր համակարգիչ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն պատանին և մի խումբ անձինք նույն օրը, ժամը 06.45-ին, Թումանյան փողոցում գտնվող սրճարանի դրամարկղից գողացել են 25 հազար դրամ:
Կենտրոնականի քրեական հետախույզները պարզել են, որ նույն անձինք մինչ այդ էլ կատարել են գողություններ: Մասնավորապես, հոկտեմբերի 20-ի գիշերը Սարյան փողոցում գտնվող ռեստորանի սրահից գողացել են դրամարկղը, որի մեջ եղել է 250 հազար դրամ: Հոկտեմբերի 15-ին Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանից կատարել են գողության փորձ: Նույն օրը Մաշտոցի պողոտայում մի ռեստորանի դրամարկղից գողացել են 50 հազար դրամ և բանալիներ: Հոկտեմբերի 17-ին Դեմիրճյան փողոցում մի խանութից գողացել են ծխախոտ: Նույն օրը Զաքյան փողոցում ռեստորանից գողացել են դրամարկղ և բջջային հեռախոս, նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ Գյուլբենկյան փողոցում հացի վաճառակետի դրամարկղից գողացել են փող:
Պարզվել է նաև, որ նրանք գողության մի փորձ էլ կատարել են հոկտեմբերի 24-ի գիշերը: Փորձել են կոտրել Կոմիտասի պողոտայում գտնվող մի խանութի մուտքի դուռը, սակայն հանցագործությունը ավարտին չհասցրած՝ դիմել են փախուստի:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: