1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեքենաներից գողություն և գողության փորձ կատարողը հայտնաբերվեց

09.03.2020 11:36 Գողություն
Մեքենաներից գողություն և գողության փորձ կատարողը հայտնաբերվեց

Մարտի 7-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 5-րդ բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 17-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, գողացել է Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը: Նա նաև հայտնել է, որ փետրվար և մարտ ամիսներին Շենգավիթի վարչական տարածքում կայանված այլ մեքենաներից ևս կատարել է մարտկոցների գողություններ և գողության փորձեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 2019 թ. նոյեմբերի վերջին, տեխնիկական միջոցների գործադրմամբ շարժիչի կափարիչը բացելով, փորձել է գողանալ Արարատյան փողոցի տներից մեկի մոտ կայանված «ԳԱԶել-3302» մակնիշի մեքենայի մարտկոցը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: