ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարբախի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

23.06.2020 12:45 Գողություն
Չարբախի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը

Հունիսի 22-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ ժամը 02.10-ից 02.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, շենքի բակում կայանված «Հոնդա Ֆիթ» մակնիշի մեքենայի սրահից գողացել են 2 մոնիթոր, բջջային հեռախոս, ժամացույց, փաստաթղթեր և փող:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շարուրի և Շիրակի փողոցների խաչմերուկից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: