1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները

21.02.2020 13:09 Գողություն
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նախկինում կատարած գողությունները

2019 թ. մարտի 9-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 8-ի ժամը 22.00-ից մարտի 9-ի ժամը 11.10-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված «Օպելի» դռան ապակին և փորձել գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել և, ոչինչ չգողանալով, հեռացել են:
2019 թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 09.35-ին, Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 28-ի ժամը 20.00-ից հոկտեմբերի 30-ի ժամը 09.25-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժել են Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան և գողացել գազի բալոնն ու մարտկոցը:
Մաշտոցի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 2020թ. փետրվարի 18-ին, ժամը 20.30-ին, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 51-ամյա տղամարդու և ներկայացրել նախաքննական մարմնին, որտեղ նա տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: