ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանական ցուցմունք է տվել. գողոնը հայտնաբերվել է

11.06.2020 12:44 Գողություն
Կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանական ցուցմունք է տվել. գողոնը հայտնաբերվել է

Հունիսի 10-ին, ժամը 04.58-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 04.00-ից ժամը 04.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Ջրվեժի Բանավան թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի դուռը, գողացել են ձայնարկիչ և մարտկոց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի և Նոր Նորքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: