Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Հունիսի 6-ին Համայնքային ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող իր բնակարան այցելած ծանոթը գողացել է համակարգիչը։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Սյունիքի մարզի բնակիչ 41-ամյա կինը հայտնաբերվել ու տարվել է Կապանի բաժին։ Նա ներկայացրել է գողոնը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: