ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նախկինում կատարված գողությունը բացահայտվել է. գողացված հրացանը հայտնաբերվել է

10.12.2024 14:26 Գողություն
Նախկինում կատարված գողությունը բացահայտվել է. գողացված հրացանը հայտնաբերվել է

Բնակարանային գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել էր հոկտեմբերի 23-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ արտերկրում գտնվող մորաքրոջ՝ Ոստան գյուղի տնից գողացել են զենք:
Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել, մտել էին ներս, տան իրերը տակնուվրա արել և գողացել տանտիրոջ որդու անվամբ հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը և օդաճնշիչ հրացան:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ գողությունը կատարել էր Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդը: Պարզվել է նաև, որ նա գողության հաջորդ օրը որսորդական ողորկափող հրացանը 120 հազար դրամով Արմավիր քաղաքում վաճառել էր Սարդարապատ գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդին:
Հետագա միջոցառումներով սարդարապատցի երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Հրացանը հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: