ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է

14.04.2025 17:40 Գողություն
Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել. գողոնը հայտնաբերվել է

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բանկիչ։ Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ խոստովանել են արարքը։ Նաև խոստովանել են, որ հունվար-ապրիլ ամիսներին Արտաշատ համայնքի տարբեր տարածքներից կատարել են այլ գողություններ:
Գողացված հեծանիվները հայտնաբերվել են: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: