Թիրախը հատկապես «Օպելներն» էին
Հուլիսի 14-ին Նանսենի փողոցում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը:
Հուլիսի 16-ին Լյուքսեմբուրգի փողոցին հարակից բակում, դարձյալ «Օպելից», գողացել էին երեք բարձրախոս, ուժեղացուցիչ և գործիքների հավաքածու:
Հուլիսի 7-ին Բրյուսովի թաղամասի 66 շենքի բակից, կրկին «Օպելից» գողացել էին գազի բալոնը:
Նույն օրը Լյուքսեմբուրգի փողոցին հարակից բակերում կայանված տարբեր «Օպել Աստրաներից» գողացել էին մի դեպքում՝ գազի բալոնը և ձայնարկիչը, մյուս դեպքում՝ միայն բալոնը:
Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է հուլիսի 16-ին մեկ այլ գողության կասկածանքով Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից բերման ենթարկված անձը:
Ձեռնարկվում են միջոցներ գողոնները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: