ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի ոստիկանները բացահայտեցին գողության փորձը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

27.08.2019 19:35 Գողություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 25-ին, ժամը 11.00-ին, Լենինգրադյան փողոցի 50 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 34-ամյա, իսկ ժամը 12.30-ին Լուկաշին փողոցի 108 հասցեից 40-ամյա տղամարդկանց:
Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 03.00-ին, կոտրել են Լենինգրադյան փողոցի 52 շենքի մոտ կայանված «Օպել»-ի դռան ապակին ու փորձել են գողանալ գազի բալոնը, էլեկտրական մարտկոցը և գումար, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:
Մեքենայի տիրոջից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: