1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողության համար կոտրել էր խանութների ապակիներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

13.02.2021 11:36 Գողություն
Գողության համար կոտրել էր խանութների ապակիներ. Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, անհայտ անձը քարով փորձել է կոտրել սուպերմարկետի դռան ապակին և գողություն անել։
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողության փորձը կատարել է Ներքին Շենգավիթի 49-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և Գարեգին Նժդեհի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 01.30-ին, տղամարդը գողություն կատարելու նպատակով քարով փորձել է կոտրել նաև Գարեգին Նժդեհի փողոցի հագուստի խանութի դռան ապակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գողությունը կրկին ավարտին չի հասցրել և հեռացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: