1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնականի ոստիկանները խանութ-սրահ մտած երիտասարդին բռնեցին հենց դեպքի վայրում․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

14.02.2020 17:05 Գողություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի։ Գործողությունն արվում է փետրվարի լույս 12-ի գիշերը՝ ժամը 5-ն անց 25-ի սահմաններում։ Երիտասարդը բերման է ենթարկվել Պուշկինի և Սարյան փողոցների խաչմերուկից։ Կենտրոնականի քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով պարզել էին, որ երիտասարդը, տեխնիկական միջոցների գործադրմամբ,  բացել է Պուշկինի փողոցի խանութ-սրահներից մեկի դուռը ու մտել ներս։ Նա իր կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չէր հասցրել։ Կամքից անկախ հանգամանքներն այս դեպքում քրեական հետախույզների կողմից բռնվելն էր։ Ընկերության տնօրենից հաղորդում է ընդունվել։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: