Իջևանի քրեական հետախույզները գողության փորձի դեպք են բացահայտել
Ապրիլի լույս 14-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնեցին Իջևանի դպրոցներից մեկը։ Տեղում պարզվեց, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: