ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագ արձագանքման շնորհիվ գողը բռնվեց հենց դեպքի վայրում․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

24.05.2021 17:51 Գողություն

Մայիսի 23-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ մոնիթորինգի կենտրոնից Մալաթիայի պահպանության բաժին ահազանգ ստացվեց, որ միացել է Բաբաջանյան փողոցի գեղեցկության սրահի ազդանշանային համակարգը: Ոստիկանության Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները, բաժնի քրեական հետախույզների հետ, դեպքի վայր մեկնեցին։
Ոստիկանները գեղեցկության սրահ հասան այն պահին, երբ հանցամիտը կոտրել էր մուտքի դռան փականը և փորձում էր գողություն անել։ Իրավապահները նրան բերման ենթարկեցին ոստիկանության Մալաթիայի բաժին։ Բաժնում պարզվեց ինքնությունը՝ Հարավարևմտյան Բ-2 թաղամասի բնակիչ էր, 22 տարեկան։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: