ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանները բռնել են խանութ-սրահներից մի քանի անգամ գողություն արած տղամարդուն

22.06.2019 12:37 Գողություն

Հունիսի 21-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Սարի թաղում ապրող 47-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 12-ին, կոշիկի և կաշվե իրերի խանութ-սրահից գողացել է 3 դրամապանակ:
Բաժին է հրավիրվել խանութի ներկայացուցիչն ու հաղորդում տվել։
Պարզվել է, որ հունիսի 13-ին և 15-ին տղամարդը գողություններ է արել նաև նույն խանութ-սրահի Մաշտոցի և Արշակունյաց պողոտաներում գտնվող այլ մասնաճյուղերից։ Գողացել էր ընդհանուր 10 դրամապանակ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Քննությունը շարունակվում է:

 

 

 

 


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: