ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կենտրոնականի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպքեր են բացահայտել

07.08.2021 12:46 Գողություն
Կենտրոնականի ոստիկանները նախկինում կատարված գողության դեպքեր են բացահայտել

Հուլիսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ միացել է Մաշտոցի պողոտայի խանութներից մեկի ազդանշանային համակարգը, կոտրված է խանութի ցուցանակը, իսկ մուտքի դուռը բաց է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին խանութի մենեջերը հաղորդում է տվել, որ հուլիսի 13-ի ժամը 21.00-ից հուլիսի 14-ի ժամը 07.05-ն ընկած ժամանակահատվածում խանութի մուտքի դուռը կոտրել ու գողացել են դրամարկղը։
Կենտրոնականի քրեական հետախույզների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին պարզվել է, որ գողությունն արել է Նուբարաշենի 28-ամյա բնակիչը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա հուլիսի 9-ին գողություն էր արել նաև Աբովյան փողոցի մի խանութ-սրահից։
Տղամարդը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: