ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մաշտոցի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր

08.10.2021 12:27 Գողություն
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր

Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 23.00-ից հոկտեմբերի 7-ի ժամը 09.45-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Նիսան» ավտոմեքենայի ապակին և գողացել դրոնը:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ռոստոմյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնն առգրավվել է:
Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ Աջափնյակ համայնքում ավտոմեքենաներից կատարել է ևս 3 գողություն։
Հանցադրվագներից մեկը կատարվել էր սեպտեմբերի 11-ին, որի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողից հաղորդում էր ընդունվել։ Տղամարդը Մարգարյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս և փող էր գողացել։
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: