1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություններ կատարած անձինք հայտնաբերվել են. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

17.02.2022 14:15 Գողություն

Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի  գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են: Բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ րոպեներ անց կասկածվողներից մեկը՝ հենց դեպքի վայրից, մյուսը՝ Ազատության պողոտայից բերման ենթարկվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք, ևս երկու հանցակցի հետ, որոնց ինքնությունը պարզվում է, փետրվարի  7-ից  9-ը նշված կենտրոնից գողացել են երեք օդորակիչ ու մալուխ: Օդորակիչները վաճառել էին, իսկ մալուխը Խարբերդի տարածքում այրել էին, առանձնացրել պղինձն ու հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզեցին նաև, որ գողոնը տեղափոխել էին Սյունիքի մարզի մի բնակչի մեքենայով, որը նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները հունվարի 31-ին նույն կենտրոնից գողացել են 20 մետր պղնձե խողովակներ, 30 մետր մալուխ, 4 էլեկտրական սղոց, 5 էլեկտական շաղափ, 2  զոդման սարք և 2 բենզասղոց:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Նրանց բնակարանների խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: