ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդիկ խոստովանել են, որ ավտոմեքենայում հայտնաբերվածը գողացված է

20.02.2021 12:59 Գողություն
Տղամարդիկ խոստովանել են, որ ավտոմեքենայում հայտնաբերվածը գողացված է

Փետրվարի 19-ին, ժամը 06.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գիշերային ծառայություն իրականացնելիս Մասիս քաղաքի Արարատյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶ-3221» մեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել 26 և 33 տարեկան երկու տղամարդու։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենան բեռնված է երկաթով: Բացատրական աշխատանքի արդյունքում նրանք խոստովանել են, որ երկաթները գողացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հերացու փողոցից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: