ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ցիստեռնի գողությունը բացահայտվեց

24.10.2019 12:17 Գողություն

Հոկտեմբերի 15-ին մի քաղաքացի ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Քաղսի համայնքի տարածքից գողացել են իրեն պատկանող 60 տոննա տարողությամբ երկաթե ցիստեռնը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածվողի ինքնությունը, իսկ բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 46-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: