ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Դրամապանակից գողացել էր 115 հազար դրամ. Մարտունու ոստիկանների բացահայտումը

25.11.2021 15:40 Գողություն

Նոյեմբերի 23-ին, գիշերվա ժամը մեկին, ոստիկանություն է զանգել Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի մի բնակիչ ու հայտնել, որ Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցի մի հասցեում իր 56-ամյա հոր դրամապանակից 115 հազար դրամ են գողացել:
Ոստիկանության Մարտունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգողի հայրը նշված հասցեի նկուղում միս կտրատելու ժամանակ բաճկոնը դրել էր բազմոցին, գործն ավարտելուց հետո հագել ու արդեն փողոցում նկատել էր, որ դրամապանակը գրպանում չի։ Վերադարձել ու տեսել էր, որ դատարկ դրամապանակը բազմոցին է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Մարտունու քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որն իրացրել են առավոտյան։ Նրանք բերման են ենթարկել Մարտունու բնակիչ, 27-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է արարքը և ներկայացրել գողացած 115 հազար դրամը:
Հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: