Բռնվել են գողության պահին
31.07.2021 11:40
Գողություն
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 30-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի թերակղզու կայարանի տարածքից բետոնե հենասյուններ գողանալու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 44 և 57 տարեկան երկու տղամարդու։
Նրանցից մեկը տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: