ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության դեպք են բացահայտել

26.02.2022 12:50 Գողություն
Քրեական հետախույզները նախկինում կատարված բնակարանային գողության դեպք են բացահայտել

Փետրվարի 7-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տուն գողեր են մտել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ից ժամը 18.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով նշված տնից գողացել են «APPLE» տեսակի 2 այփադ, բիժուտերիա և ծխախոտ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 25-ին Արարատի մարզի Ոսկետափ գյուղից, բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել նույն գյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: