ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունից երկու օր անց ոստիկանները բռնել էին

16.11.2019 12:11 Գողություն

Նոյեմբերի 13-ին գողացել էին «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված «Տոյոտա» մակնիշի մի մեքենայի լուսարձակը: Ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Տիմիրյազևի փողոցի 29-ամյա մի բնակիչ:
Նոյեմբերի 15-ին, ժամը 17-ի սահամններում, կասկածվողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: