ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները շրջայցի ժամանակ գողության դեպք են կանխել

Հատկապես գիշերային ժամերին հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման գործում ոստիկանական կարգախմբերի շրջայցերն առանցքային նշանակություն ունեն, հնարավորություն են ընձեռում հանցագործին հենց հանցանքի վայրում բռնելու: Նման աչալուրջ ծառայության շնորհիվ փետրվարի 4-ին ՊԾ Երևանի գնդի ոստիկանները գողության հերթական դեպքը կանխեցին: Ժամը 3.30-ի սահմաններում Ազատության հրապարակում, շրջայցի ժամանակ, պարեկները նկատել էին երկու տղամարդու, որոնք բացել էին սուրճի վաճառակետի սառնարանի դուռը և փորձում էին գողություն անել: Բռնել էին նրանց և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Բաժնում պարզվեց բերման ենթարկվածների ինքնությունը. մեկը Մյասնիկյան պողոտայի բնակիչ էր՝ 35 տարեկան, մյուսը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից՝ 32 տարեկան:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: