Գողության փորձը բացահայտվեց
Հոկտեմբերի 28-ին Կենտրոնականի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արցախի պողոտայի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա հայտնել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 7.10-ին, գողության նպատակով կոտրել է Թումանյան փողոցում գտնվող խանութի դռան փականը, սակայն չի հասցրել մտնել ներս:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: