1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկաններն ու պարեկները կանխեցին տերմինալից գողության փորձը

Մասիսի ոստիկաններն ու պարեկները կանխեցին տերմինալից գողության փորձը

Հոկտեմբերի 6-ի լուսադեմին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս տանող ճանապարհին վճարային տերմինալ են քանդում: Նշված վայր ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու պարեկային կարգախումբը նկատել են, որ Մասիս-Չարբախ ճանապարհին՝ Նորաբաց գյուղի հատվածում, երկու տղամարդ մուրճով և լինգով փորձում են բացել վճարային տերմինալը: Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ նրանք «Կիա» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի, սակայն ոստիկանության ծառայողները հետապնդել, բռնել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել են ոստիկանության Մասիսի բաժին:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի Արարատյան փողոցի շինություններից մեկի դռան երկաթյա փականը կոտրել ու գողացել են վճարային տերմինալը:
Էջմիածին քաղաքի բնակիչ 36 և 37 տարեկան տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: