ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

16.05.2025 15:23 Գողություն
Շենգավիթի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խոշոր գումար գտած երիտասարդին․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել։
Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: