ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գնացել էր գողության, բայց բռնվեց

13.07.2019 12:56 Գողություն

Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս հուլիսի 12-ին, ժամը 12.10-ին, Աբովյանի այգիներից մեկից գողություն կատարելու կասկածանքով բաժին է բերման ենթարկվել Երևանի 42-ամյա մի բնակիչ:
Նա հայտարարել է, որ նշված այգի մուտք է գործել գողություն կատարելու նպատակով: Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ տաբատի գրպանից հայտնաբերվել է սպիտակ գույնի պարկ, որն, ըստ կասկածյալի հայտարարության՝ պետք է օգտագործվեր գողացված իրերի, մասնավորապես գունավոր մետաղների տեղափոխման համար:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: