ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դրամապանակ գողացած կինը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում

15.07.2024 09:16 Գողություն
Դրամապանակ գողացած կինը հայտնաբերվեց Տիգրան Մեծի պողոտայում

Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակչուհին։ Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակը: Ձորագյուղցի կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: