1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Իջևանի ոստիկանները հետապնդել ու բռնել են գողություն կատարած անձին

02.03.2019 13:57 Գողություն

Մարտի 1-ին, ժամը 03.00-ին, գիշերային շրջագայության ընթացքում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Մետաղագործների փողոց տանող կամրջի վրա նկատել են երկու երիտասարդի, որոնց ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակներ, մետաղյա երկու ձողեր և սև արկղ:
Ստուգելու համար մոտեցել են, բայց ոստիկաններին տեսնելով՝ երիտասարդները դիմել են փախուստի։ Հետապնդել են, բայց բռնել հաջողվել է մեկին, որին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել։ Բաժնում պարզվել է նրա ինքնությունը՝ համաներմամբ վերջերս ազատ արձակված 29-ամյա Ալբերտ Գ․-ն էր։
Ոստիկանները պարզել են, որ Ալբերտ Գ․-ն ու ընկերը խանութից գողություն են արել։ Դուռը բացել, մտել էին, գողացել ծխախոտ ու վճարային տերմինալի դրամատուփը:
Հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: