ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման են ենթարկվել գողության կասկածանքով

02.07.2020 14:00 Գողություն
Բերման են ենթարկվել գողության կասկածանքով

Հունիսի 30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 27-ի ժամը 19.00-ից հունիսի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել Ա. Տիգրանյան փողոցի իր կիսակառույց առանձնատուն և գողացել գործիքներ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են 37 և 32 տարեկան երկու տղամարդ: Նրանք բերման են ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: