1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մասիսի ոստիկանների բացահայտումից հետո պարզվեցին բազմաթիվ այլ դրվագներ

02.10.2024 16:35 Գողություն
Մասիսի ոստիկանների բացահայտումից հետո պարզվեցին բազմաթիվ այլ դրվագներ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած աղջիկը հայտնել էր, որ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակում անհայտ անձը զանգահարելու պատրվակով իր 17-ամյա եղբորից վերցրել է նրա «Այֆոն» հեռախոսը ու դիմել փախուստի:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մասիսի բաժին: Քույր ու եղբայր դեպքը Մասիսի ոստիկաններին ներկայացրին ավելի մանրամասն: Ըստ նրանց` անծանոթը հեռախոսով զանգել էր ու խոսելով քայլել դիմացի մայթ: 17-ամյա պատանին փորձել էր մոտենալ նրան, սակայն նա նստել էր մեքենան ու հեռացել:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հափշտակությունը կատարել են Արբաթ գյուղի բնակիչ 20-ամյա երիտասարդն ու երևանցի 21-ամյա ընկերը: Նախնական պայմանավորվածության համաձայն` Արբաթի բնակիչն էր մոտեցել ու խնդրել հեռախոսը, իսկ երևանցին նրան սպասել էր մեքենայում:
Ոստիկանության Մասիսի բաժնում արբաթցի երիտասարդը խոստովանել է, որ հեռախոսը Երևանում 190 հազար դրամով վաճառել են անհայտ անձի ու գումարը կիսվել:
Հետագա գործողություններով պարզվեց, որ սա երիտասարդների նմանատիպ հափշտակության միակ դրվագը չէ: Մայիսի 7-ին Երևանի Խորենացու փողոցի զբոսայգում նույն՝ զանգելու պատրվակով մի աղջկանից էին վերցրել հեռախոսն ու փախել: Հափշտակված այս հեռախոսն էլ արժանացել էր նախորդի ճակատագրին:
Պարզվել են նաև այլ դրվագներ, որոնց մի մասին երիտասարդները մասնակցել են առանձին կամ այլ անձանց հետ: Մի դեպքում, օրինակ, Երևանի Երրորդ մասի շենքերից մեկի տաղավարից էին հափշտակել բջջային հեռախոս, մեկ այլ դեպքում կոտրել էին Չեխովի փողոցում գտնվող մթերային խանութի դուռը և գողացել ծխախոտ ու դրամարկղում եղած գումարը, մի դեպքում էլ Արշակունյաց պողոտայում կայանված «Լեքսուսից» գողացել էին պայուսակ, որի մեջ եղել էր բջջային հեռախոս և փող:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: