1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բռնվեցին գողության պահին, ու դա գողության միակ դեպքը չէր. Գավառի ոստիկանների բացահայտումը

02.11.2021 18:17 Գողություն

Ոստիկանության Գավառի բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Նորատուս գյուղում գողություն է լինելու: Հոկտեմբերի 29-ին, գիշերվա ժամը չորսին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի հյուրանոցային համալիրում գողություն անելու պահին բռնվեցին և բերման ենթարկվեցին Արմավիր քաղաքի բնակիչ, 34 և 25 տարեկան տղամարդիկ՝ «Օպել» մակնիշի մեքենայով: Նրանք խոստովանեցին, որ փորձել են գողանալ շենքի պատուհանների ալյումինե շրջանակները:
«Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին այրված հետքերով ապակյա կաթուցիչ և թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ արմավիրցի տղամարդիկ Գավառում կատարել էին երեք գողություն՝ սեպտեմբերի 9-ին, հոկտեմբերի 11-ին և հոկտեմբերի 27-ին: Ընդ որում, վերջինը նույն հյուրանոցային համալիրից, որտեղից գողացել էին պատուհանների ալյումինե 18 շրջանակ: Մյուս երկու դեպքով տուժողներին պատճառվել էր համապատասխանաբար՝ 500 հազար, և մեկ միլիոն դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: