Արտաշատի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել
Համայնքային ոստիկանություն Արտաշատի բաժնում հունվարի 11-ին Այգեստան գյուղի 44-ամյա մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ իր հողատարածքից գողացել են երկաթյա խողովակներ:
Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանները պարզել էին, որ հունվարի 10-ից հունվարի 11-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում նշված հողամասից գողացել են երկաթյա 18 խողովակ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Վերին Արտաշատ գյուղի 17-ամյա բնակիչը: Նա փետրվարի 3-ին ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանել է արարքը:
17-ամյա երիտասարդը ներկայացրել է գողոնը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: