Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Փետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են իր պահպանությանը հանձնված տուն և գողություն արել: Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերոհիշյալ տուն մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ փետրվարի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը կոտրելու միջոցով մտել են տուն և գողացել ոսկյա շղթա, դանակ ու սպորտային կոշիկ։ Կոտրել էին նաև 2-րդ հարկի մուտքի դուռը՝ պատճառելով նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 16-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել և, գողոնով հանդերձ, ներկայացվել է Գավառի քննչական բաժին, որտեղ խոստովանել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: