ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

19-ամյա ուսանողուհին համակուրսեցիների պայուսակներից գողություններ էր արել

08.06.2019 12:50 Գողություն

Հունիսի 7-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Գյուրջյան փողոցում գտնվող քոլեջի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել 19-ամյա ուսանողուհու։
Պարզվել է, որ մայիսի 27-ին, ժամը 13.00-ին, քոլեջի լսարաններից մեկում աղջիկը համակուրսեցու պայուսակից գողացել է դրամապանակը:
Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ուսանողուհին հունիսի 6-ին, ժամը 13.00-ին, այլ համակուրսեցիների՝ լսարանում թողնված պայուսակներից գողացել է ականջակալներ ու բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ավելի վաղ՝ վերնաշապիկ։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

 

 

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: