1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բերման էին ենթարկվել գողության կասկածանքով

09.03.2019 11:35 Գողություն

Մարտի 7-ին, ժամը 06.30-ի սահմաններում, գիշերային շրջայցի ժամանակ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, ՊՊԾ դասակի ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, Փոքր-Վեդի գյուղից, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով բաժին բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ Ենոք Ս-ին և Կոտայքի մարզի բնակիչ Արմեն Պ-ին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմեն Պ-ն նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Տափերական գյուղում տեղակայված «Յուքոմ» ՍՊԸ-ի կայանից գողացել է չորս էլեկտրական մարտկոց և գողոնը տեղափոխել Ենոք Ս-ի ավտոտնակ:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Արմեն Պ-ն 2018 թվականի տարբեր ժամանակահատվածներում Վեդի քաղաքում, Արալեզ, Փոքր Վեդի, Այնթապ գյուղերում, տեղակայված ալեհավաքային կայաններից գողացել է այլ էլեկտրական մարտկոցներ ևս:
Նշված բոլոր դեպքերով ընդունվել են հաղորդումներ:
Ենոք Ս-ն և Արմեն Պ-ն տվել են խոստովանական բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: