1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն ոսկերչական տաղավարից. Վաղարշապատի ոստիկաների բացահայտումը

09.07.2024 17:23 Գողություն

Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ գյուղի բնակիչ 24 և 28 տարեկան երիտասարդներ: Պարզվեց նաև, որ գողության ընթացքում նրանք շահագործել են մեկ այլ անձի անվամբ հավառված «ԲՄՎ» մակնիշի մեքենան: Ավելին, նախնական համաձայնությունից հետո երկուսով կատարել էին նախապատրաստական աշխատանք. Վաղարշապատի Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութից գնել էին կպչուն ժապավեն, պարան ու այլ պարագաներ, որոնք օգտագործել էին գողության ժամանակ:
Հուլիսի 1-ին, երբ արդեն տվյալները ստուգվել ու հաստատվել էին, իրավապահներն անցան կոնկրետ գործողության: Ժամը 17.30-ին Կոմիտասի հրապարակում ձերբակալվեց և, իր վարած «ԲՄՎ-ով» հանդերձ, բաժին տեղափոխվեց 24-ամյա երիտասարդը, իսկ ժամը 18.10-ին նրա 28-ամյա հանցակիցը հայտնաբերվեց Ծաղկունք գյուղում: Բացատրական աշխատանքի արդյունքում երկուսն էլ խոստովանեցին արարքը:
Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
«ԲՄՎ» մակնիշի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: