ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք

09.12.2018 15:57 Գողություն
Արմավիրի ոստիկանները բացահայտել են գողության դեպք

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել։ 1-02 հեռախոսահամարով ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի «Սադախլույի» շուկայից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող և բջջային հեռախոս:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը գողությունը կատարել է՝ օգտվելով քաղաքացու պայուսակի շղթայի բաց լինելու հանգամանքից։ Պատճառվել էր 253.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 61-ամյա Հասմիկ Ս․-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Արմավիրի մարզի քննչական վարչություն և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Գողացված բջջային հեռախոսն առգրավվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`