1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

13.08.2025 11:40 Գողություն

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն:
Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, նույն` Բաղրամյան փողոցում բնակվող 19-ամյա մի երիտասարդ, անցնելով դարպասի վրայով` ապօրինի մուտք է գործել բակ և օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու և բնակարանատիրոջ ու նրա դստեր քնած լինելու հանգամանքներից, մտել ու գաղտնի հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը և բանկային քարտը։ Պարզվել է նաև, որ նա բջջային հեռախոսը 10 հազար դրամով վաճառել է, իսկ քարտով գումար կանխիկացնելու անհաջող փորձերից հետո` կոտրել այն:
Օգոստոսի 11-ին` ժամը 18.30-ին, երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն, ապա խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։
Պարզվել է նաև, որ հուլիսի վերջին նա ևս երեք անգամ, գիշերվա գրեթե նույն ժամին ու նույն կերպ, մտել է նույն բնակարան: Առաջին անգամ նա հափշտակել է 70 հազար դրամ, երկրորդ անգամ` յոթ հազար դրամ ու բանկային երկու քարտ, որոնք նույնպես կոտրել է` գումար կանխիկացնել չկարողանալուց հետո, իսկ երրորդ անգամ հեռացել է ձեռնունայն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: