ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի քրեական ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

14.04.2025 17:32 Գողություն
Կոտայքի քրեական ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արզական գյուղի բնակիչ 58-ամյա և Երևան քաղաքի բնակիչ 59-ամյա երկու տղամարդ տարբեր ժամանակահատվածներում Արզական գյուղի Ամառանոցային թաղամասում կատարել են բնակարանային գողություններ: Ապրիլի 11-ին տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Կոտայքի մարզային վարչություն։ Պարզվել է, որ բացի նշվածից արզականցին նույն թաղամասի տարբեր տներից 2022 թվականին գողություններ է արել նաև երևանցի 55-ամյա ծանոթի հետ: Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: