ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի լրումն Գավառում ոսկու խանութից կատարված գողության բացահայտման

16.01.2025 15:52 Գողություն
Ի լրումն Գավառում ոսկու խանութից կատարված գողության բացահայտման

Արդեն հայտնել ենք, որ հունվարի 13-ին գողություն էր կատարվել Գավառ քաղաքի ոսկյա զարդերի խանութից։ Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն էր տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել էր, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում:
Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, 58-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 35 կտոր ոսկյա զարդ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: