ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները բերման էին ենթարկել գողության կասկածանքով

20.04.2019 11:23 Գողություն

Ապրիլի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակամուտ գյուղի կանգառից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել առանց հաշվառման հասցեի, 1958թ. ծնված Սամվել Ա-ին: Նրա մոտ հայտնաբերվել են գործիքներ, կենցաղային ապրանքներ ու հագուստ: Պարզվել է` Սամվել Ա-ն ապրիլի 18-ի, ժամը 13.00-ի սահմաններում, նշված իրերը գողացել է Շիրակամուտ գյուղի տնակներից մեկից: Գողոնը վերցվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`