ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

21.03.2025 12:48 Գողություն
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչ 17-ամյա երիտասարդը հոկտեմբերի 23-ից մարտի 14-ը ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից ավտոկայանատեղիից գողացել է «Տոյոտա» մակնիշի մեքենայի դիստրոնիկ համակարգը:
Ոստիկանության Կոտայքի բաժին հրավիրված տուժողից ընդունվել է հաղորդում, որը սակայն նշել է, որ նախկինում հաղորդում չի ներկայացրել, քանի որ կատարվածի մասին իմացել է ոստիկանության ծառայողներից:
Նա նշել է, որ իրեն պատճառվել է 700 հազար դրամի գույքային վնաս:
Խուզարկությամբ 17-ամյա երիտասարդի բնակության վայրի նկուղում գողոնը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: