ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

24.01.2025 16:42 Գողություն
Արմավիրի համայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղի 38-ամյա բնակիչը Տալվորիկ գյուղից գողացել է մանրաթելային կառուցվածքով հրակայուն խողովակներ, ինչպես նաև տարբեր անձանցից ձեռք է բերել շինարարական այլ ապրանքներ, որոնք վաճառում է Ալաշկերտ գյուղի իր տան հարակից հողամասից և Արմավիր-Ալաշկերտ ճանապարհահատվածից։ Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նրանք 38-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են ցինկե և երկաթե 1094 խողովակ, 12 կապոց մետաղական ճոպան, 2 կապոց հրակայուն թիթեղ, երկաթյա կշեռք, իսկ Արմավիր-Ալաշկերտ հատվածից՝ տարբեր տրամաչափի ցինկե և երկաթե 380 խողովակ, մանրաթելային կառուցվածքով տարբեր տրամաչափի 315 խողովակ և տարբեր երկարության ռելսեր:
Պարզվել է, որ ալաշկերտցի տղամարդը խողովակների մի մասը գողացել է Տալվորիկի համայնքային հողատարածքներից, իսկ մի մասը ձեռք է բերել տարբեր անձանցից և, չունենալով համապատասխան փաստաթղթեր, զբաղվում է այդ ապրանքների վաճառքով: Բացատրական աշխատանքի արդյունքում 38-ամյա տղամարդը ներկայացրել է 430 տուփ առանց համապատասխան դրոշմավորման և առանց մակնշման ծխախոտ, որոնք նա վաճառելու նպատակով պահել է իր տանը: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: