1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

24.07.2024 17:13 Գողություն

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նախկինում տարբեր, այդ թվում` ծանր հանցագործությունների համար դատապարտված և այժմ բնակության մշտական վայր չունեցող 48-ամյա մի տղամարդ, որը հաշվառված է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, վերջին օրերին շրջում է Արմավիրի մարզի տարբեր համայնքներում և թիրախավորելով հատկապես տարեց մարդկանց` նրանց բնակարաններից կատարում է գողություններ:
Օպերատիվ տեղեկությունները ճշտելիս պարզվեց, որ նման մի ահազանգ ստացվել է ոստիկանության Մեծամորի բաժնում: Ըստ հաղորդման` հուլիսի 12-ին, ժամը 17.20-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տարեց տանտերերի կարճատև բացակայությունից, անհայտ անձը մտել էր տուն և տարել 75-ամյա ամուսնու գրպանի փողը և 73-ամյա կնոջ դրամապանակը, որում կային ոսկյա ականջօղեր, փող ու նույնականացման քարտ:
Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին տվյալներ, որ այդ գողությունն էլ 48-ամյա տղամարդու գործն է:
Մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումն արդյունք տվեց հուլիսի 15-ին: Էջմիածնի Կոմիտասի հրապարակում 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Մեծամորի բաժին:
Կազմված փաստաթղթերն ու տղամարդը ներկայացվեցին քննչական մարմին: Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:
Հուլիսի 18-ին, դատարանի որոշմամբ, նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 48-ամյա տղամարդու հանցավոր այլ արարքներից տուժած անձանց և տարբեր գործերով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: